Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մայիսի 28-ի առավոտյան այցով ժամանել է Ադրբեջան։ Էրդողանի ինքնաթիռը վայրէջք է կատարել Լաչինի միջազգային օդանավակայանում, որի բացումը տեղի է ունեցել այսօր՝ Էրդողանի և Ալիևի մասնակցությամբ։ Այսօր տեղի կունենա նաև Թուրքիա-Ադրբեջան-Պակիստան եռակողմ գագաթնաժողովի 2-րդ նիստը՝ Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆի մասնակցությամբ։               
 

Կիրանցը շարունակելու է պայքարը

Կիրանցը շարունակելու է պայքարը
30.04.2024 | 12:48

Ապրիլի 29-ի երեկոյան Կիրանցի վարչական ղեկավար Կամո Շահինյանը և գյուղի 12 բնակիչներ մինչև ժամը 22-ը կառավարության շենքում Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպում են ունեցել։ Կամո Շահինյանից տեղեկացա, որ Նիկոլ Փաշինյանը ոչ մի հուսադրող բան չի ասել: Կիրանցի բնակիչները վճռական են, նրանք շարունակելու են պայքարը տարածքները միակողմանի Ադրբեջանին հանձնելու դեմ։

Ոսկան Սարգսյան

Դիտվել է՝ 3306

Մեկնաբանություններ